Հենրիխ Մխիթարյանի առաջին մարզումը «Մանչեսթեր Յունայթեդում». ֆոտոշարք
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սկսեց իր նախապատրաստական փուլը նոր մրցաշրջանին:
Այսօր առավոտյան թիմը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին մարզումն անցկացրեց, որին մասնակցեց նաև ակումբի նորեկ` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Դատելով լուսանկարներից, Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալու 22 համարի խաղաշապիկի ներքո: Նշենք, որ այդ համարի ներքո Մխիթարյանը խաղում էր նաև Դոնեցկի «Շախտյորում»: