Մխիթարյանի տրանսֆերային արժեքն աճել է և երկրորդն է «Մանչեսթեր Յունայթեդում»
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը աճել է 7 մլն եվրոյով: 27-ամյա խաղացողի արժեքը ապրիլին կազմում էր 30 մլն եվրո, իսկ այժմ` 37, հայտնում է Transfermarkt.de կայքը:
Այդ ցուցանիշով Մխիթարյանն այժմ «Մանչեսթեր Յունայթեդում» զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային, որի արժեքը կազմում է 40 մլն եվրո: