Իտալիայում ուղևորատար գնացքներ են բախվել. կա առնվազն 20 զոհ
Իտալիայի հարավում ուղևորատար գնացքներ են բախվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բախման հետևանքով առնվազն 20 հոգի զոհվել են:
Ferrotramviaria SpA ընկերությանը պատկանող ուղևորատար գնացքները բախվել են Բարի նահանգում՝ Անդրիա և Կորատո բնակավայրերի միջև։ Երեք վագոն ամբողջությամբ ավերվել է:
Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: