211652_close_icon
views-count20264 դիտում article-date 09:36 06-10-2017

Ռուսաստանում ուղևորատար գնացքը բախվել է ավտոբուսին. կա առնվազն 18 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Վլադիմիրի մարզում տեղի է ունեցել ուղևորատար գնացքի և ավտոբուսի բախում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ։ Ինչպես հաղորդում է BBC-ն, զոհվածների մեծ մասը Ուզբեկստանի քաղաքացիներ են։ Տուժել են նա մի քանի քաղաքացիներ, որոնց մեջ երեխաներ կան։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 3։30-ի սահմաններում, Պետուշինի շրջանի Պոկրովի կայարանի մոտ։ Մոսկվա մեկնող ղազախական համարանիշներով ավտոբուսն անցել է այդ պահին երթևեկությունն արգելող գնացքի գծերի վրայով, երբ գնացքը հարվածել է ավտոբուսին։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսը կարող էր տեխնիկական անսարքության պատճառով մնացած լինել գնացքի գծերի վրա։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր