Ճանապարհային ոստիկանները այս օրերին անվտանգ ամառային ճամբարներ են ուղեկցում մեծ թվով երեխաների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության ծառայողները այս օրերին Երևանից մարզեր և հակառակ ուղղությամբ մեծ թվով երեխաների ամառային հանգիստն անցկացնելու նպատակով ուղեկցումներ են կատարում համապատասխան վայրեր:
ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի հանձնարարությամբ մարզերում ուղեկցումները դրվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի, իսկ Երևանում՝ ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանները ոչ միայն կատարում են երեխաների անվտանգ ուղեկցում , այլև շատ դեպքերում նրանց հյուրասիրում են պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ ու քաղցրավենիք: Ծնողներն էլ, իմանալով, որ իրենց երեխաների տեղափոխումը կատարվում է ոստիկանների ուղեկցությամբ, ոչ մի անհանգստություն չեն ապրում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի