Այսօր իտալացի հանրահայտ գեղանկարիչ Մոդիլիանիի ծննդյան օրն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1898 թվականին Մոդիլիանին սկսեց հաճախել Գուլյերմո Միկելի մասնավոր նկարչական ստուդիա, որը գտնվում էր Լիվոռնոյում։ 14 տարեկան հասակում նա ամենակրտսերն էր իր դասարանում։
Ստուդիայի դասերից բացի, որտեղ մեծ շեշտ էր դրվում իմպրեսիոնիզմի վրա, նաև հաճախում էր Ջինո Ռոմիտի ատելյեն, որտեղ սովորում էր նկարել մերկ անձնավորութունների։
1900-ական թվականներին Մոդիլիանիի առողջական վիճակը վատթարացավ, նա հիվանդացավ թոքախտով և ստիպված եղավ ձմեռը իր մոր հետ անցկացնել Նեապոլում, Հռոմում և Կարպիում 1900-1901 թթ։
Ճանապարհորդության ընթացքում 5 նամակ է գրել իր ընկերոջը՝ Օսկար Գուլյային, որտեղից կարելի է տեսնել Մոդիլիանիի վերաբերմունքը Հռոմի հանդեպ։