211652_close_icon
views-count6024 դիտում article-date 10:58 28-06-2016

Այսօր գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի ծննդյան օրն է․ ՆԿԱՐՆԵՐ

Ռուբենսը գեղանկարով սկսել է զբաղվել շատ վաղ։ Նրա գեղանկարի ուսուցիչներից էին Տոբիաս Վեևհահտը, Ադամ վան Նորտը՝ իր հեռավոր ազգականները և Օտտո վան Վենիուսը, ով պալատական նկարիչ էր։ Վերջինիս բազմակողմանի հետաքրքրությունները մեծ ազդեցություն են ունեցել Ռուբենսի անձի ձևավորման վրա։ Լինելով պատմության և անտիկ դիցաբանության մեծ գիտակ, վան Վենիուսը իտալական Վերածննդի ազդեցության տակ էր, ինչն էլ լիովին փոխանցվեց իր աշակերտին։ Բացի բուն գեղանկարչությունից վան Վենիուսը գեղանկարչության մասին փիլիսոփայական տրակտատի հեղինակ էր, նկարազարդել էր Հորացիուսի բանաստեղծությունները, նաև գրքերի սյուժեներով փորագրանկարներ էր անում։ Ռուբենսը իր ուսուցչից փոխառել է հետաքրքրությունների լայն շրջանը, ընթերցանության միջոցով նա բազմակողմանի զարգացել է, ով կարողանում էր հիասքանչ կողմնորոշվել հին հունական փիլիսոփայության մեջ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր