211652_close_icon
views-count2780 դիտում article-date 14:27 24-07-2016

Այսօր ֆրանսիացի հանրահայտ գրող Ալեքսանդր Դյումայի ծննդյան օրն է

Մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունն անցել են հարազատ քաղաքում: Այնտեղ Դյուման ընկերացավ իր հասակակից պոետ և փարիզյան թատրոնների մշտական այցելու Ադոլֆ դը Լյովենի հետ: Դյուման որոշում է անպայման դառնալ դրամատուրգ: Առանց փողի և կապերի, հույսը դնելով միայն հոր հին ընկերների վրա, նա որոշում է տեղափոխվել Փարիզ: 20-ամյա Ալեքսանդրին, ով չուներ կրթություն (նրա միակ հաղթաթուղթը գեղեցիկ ձեռագիրն էր), գեներալ Ֆուայի միջնորդությամբ պաշտոն են վստահում Պալե-Ռոյալում (Փարիզ)՝ Օռլեանի դուքսի գրասենյակում: Դյուման սկսեց լրացնել իր կրթության պակասը: Նրա ընկերներից մեկը կազմեց հեղինակների ցանկ, որոնց պիտի կարդար Ալեքսանդրը. ցուցակում կային դասական, հուշագրական, տարեգրային աշխատություններ: Դյուման դրամատուրգիական արվեստը ընմբռնելու համար այցելում էր թատրոններ և ներկայացումներից մեկի ժամանակ ծանոթացավ Շարլ Նոդյեի հետ: Լյովենի հետ համակարծիք, որ հաջողության հասնելը ավելի հեշտ է թեթև ժանրում, Դյուման գրեց վոդևիլ «Որսորդություն և սեր» վերնագրով, որն ընդունվեց բեմադրելու Ամբիգյու թատրոնում:

Նմանատիպ նյութեր