211652_close_icon
views-count3204 դիտում article-date 22:47 11-07-2016

Եվրո-2016-ի խորհրդանշական հավաքականը` առանց Բեյլի

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրո-2016-ի խորհրդանշական հավաքականի կազմը: Հավաքականում տեղ են գտել միայն կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներին մասնակցած հավաքականների խաղացողները: Ամենաշատը հավաքականում ներկայացված է Պորտուգալիան` 4 ֆուտբոլիստ: 3 ֆուտբոլիստ ունի Գերմանիայի հավաքականը, 2-ական` Ուելսի և Ֆրանիսայի թիմերը: Թերևս, միայն զարմացնում է, որ հավաքականում տեղ չի գտել Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը, որը փայլուն անկացրեց ամբողջ մրցաշարը: Հավաքականի կազմը. Ռուի Պատրիսիու (Պորտուգալիա), Ջոշուա Կիմիխ, Ջերոմ Բոատենգ (երկուսն էլ՝ Գերմանիա), Պեպե, Ռաֆայել Գերեյրո (երկուսն էլ՝ Պորտուգալիա), Տոնի Կրոս (Գերմանիա), Ջո Ալեն, Աարոն Ռեմսի (երկուսն էլ՝ Ուելս), Անտուան Գրիզման, Դիմիտրի Պայե (երկուսն էլ` Ֆրանսիա):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր