1871 դիտում
14:26 25-06-2016
Եվրո-2016. Ուելս-Հյուսիսային Իռլանդիա. Բեյլի ժամանակները. անոնս. տեսանյութ
Այսօր ժամը 20:00-ին Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում կհանդիպեն Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները:
Առաջին անգամ նման մրցաշարի մասնակցող Ուելսի հավաքականը շատ ուժեղ տպավորություն թողեց խմբային փուլում: Հաղթեց Սլովակիայի պես ամուր թիմին, ջախջախեց Ռուսաստանի հավաքականին և միայն խաղավերջում պարտվեց անգլիացիներին:
Բայց դա չխանգարեց ուելսցիներին խմբում գրավել 1-ին տեղը և որպես մրցակից ստանալ Հյուսիսային Իռլանդիային: Վերջինս արդեն իսկ սենսացիայի հեղինակ դարձավ՝ կարողանալով փլեյ-օֆֆ դուրս գալ, ընդ որում՝ 2:0 հաշվով հաղթելով Ուկրաինային:
Սակայն դժվար թե հյուսիսիռլանդացիներին հաջողվի հերթական անակնկալը մատուցել: Մանավանդ, որ ուելսցիների կազմում այժմ պարզապես փայլում է նրա առաջատարը՝ Գարեթ Բեյլը, որն այս մրցաշարում արդեն 3 գոլ է խփել և Մորատայի հետ միասին գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը: Այնպես որ, Ուելսը առաջ գնալու այսօր իր շանսը բաց չի թողնի:
«Գուդվին» բուքմեյքերական գրասենյակը այս հանդիպման համար հետևյալ գործակիցներն է սահմանել:
Ո՞վ կհաղթի՝ Ուելս 2.06, Հյուսիսային Իռլանդիա 4.85, Ոչ-ոքի 3:
Գարեթ Բեյլ կդառնա գոլի հեղինակ՝ այո 2.3, ոչ 1,57:
Սամ Ոկես կդառնա գոլի հեղինակ՝ այո 3.78, ոչ 1.25:
Երկու թիմերն էլ գոլ կխփեն՝ այո 6.5, ոչ 1.08
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2870 դիտում
19:24 12-06-2016
Եվրո-2016. Լեհաստան-Հյուսիսային Իռլանդիա. մեկնարկային կազմերը
1718 դիտում
19:28 21-06-2016
Եվրո-2016. Գերմանիա-Հյուսիսային Իռլանդիա, Ուկրաինա-Լեհաստան. մեկնարկային կազմերը
6181 դիտում
22:43 09-10-2017
ԱԱ-2018. Ուելս-Իռլանդիա. ուղիղ միացում
Այս բաժնից
3280 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3082 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3544 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները