211652_close_icon
views-count32337 դիտում article-date 09:24 11-07-2016

Արտակարգ իրավիճակ Երևանում. Շառլ Ազնավուրի կեցավայրի դիմաց հսկայական տանիքը քամուց պոկվել և փակել է ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով Վերին Անտառային փողոցում՝ Շառլ Ազնավուրի կեցավայրի դիմաց նշված շենքի հարևանությամբ գտնվող տանիքը քամու հետևանքով պոկվել և շպրտվել է ցած: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ողջ գիշեր ահազանգել են պատկան մարմիններին, սակայն ոչ ոք չի բարեհաճել ժամանի և տարածքից հեռացնեն տանիքի մնացորդները, ինչի պատճառով էլ երթևեկությունը, այդ թվում նաև՝ հետիոտների համար հարմար չէ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր