211652_close_icon
views-count2164 դիտում article-date 23:42 18-05-2016

Տան տանիքը քամուց պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Մայիսի 18-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 13 տան տանիքը քամուց պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամին պոկել է Ռ. Ա.-ի տան տանիքի ազբոշիֆրները (մոտ 10 քմ) և նետել ճանապարհի երթևեկել հատված: *** Մայիսի 18-ին, ժամը 09.32-ին տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով ծառը թեքվել է և ընկել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցի թիվ 120 հասցեում գտնվող շենքի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը թեքվել է էլ. լարերի վրա, որը հեռացնելու համար անհրաժեշտ են համապատասխան գործիքներ։ Փրկարարները «ճանապարհների շահագործման և շինարարական» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ վերամբարձ կռունկի օգնությամբ ծառը հեռացրել են տանիքից։ *** Մայիսի 18-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 25ա շենքի արտաքին պատից (7-րդ հարկ) երկաթե անկյունակը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը: Փրկարարներն ապամոնտաժել են թիվ 11 բնակարնի երկաթյա ծածկը (0,5 գմ) և անկյունակը:

Նմանատիպ նյութեր