Տանիքը քամուց ամբողջովին պոկվել է և կախվել
Հունիսի 24-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չուխաջյան փողոցի տներից մեկի տանիքը քամուց ամբողջովին պոկվել, կախվել է. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ Չուխաջյան փողոցի տներից մեկի տանիքից (100 քմ) պոկվել է մոտ 50 քմ հատված, իսկ մյուսի ավտոտնակից (25 քմ)` մոտ 6 քմ հատված, կոտրվել է հյուրասենյակի պատուհանի ապակին (1 քմ):


