211652_close_icon
views-count4280 դիտում article-date 20:27 11-07-2016

Հետաքրքիր փաստեր «Կնքահայրը» ֆիլմի մասին

1․Կնքահայրը ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Մառլոն Բրանդոն, ինքն է հեղինակը իր կերպարի՝ Վիտո Կոռլեոնեի։ Ասում են, որ նա նկարել է մատիտով իր բեղերը, ապա անձեռոցիկ դրել բերանում՝ երկու կողմերում, իսկ մեծ փորի տպավորություն թողելու համար լրացուցիչ շորեր հագել, և կանգնելով հայելու առաջ արտասանել հետևալ խոսքերը, Սա այն է ինչ հարկավոր է։ 2․Տարբեր դերերի համար քննարկվել են Ալեն Դելոնի, Ֆրենկ Սինատրայի, Ջեք Նիկոլսոնի, Դասթին Հոֆմանի, Ռոբերտ Ռեդֆորդի, Ուորեն Բիթիի, Լոուրենս Օլիվիեի, Բերտ Ռեյնոլդսի այլ դերասանների անուններ։ 3․Ալ Պաչինոն այս ֆիլմում կատարել է իր առաջին դերը մեծ կինոյում, ընտրվելով տասնյակ արդեն իսկ կայացած դերասաններից, ընդ որում սկզբում ֆիլմի պրոդյուսերները չեն վստահել նրան տեսնելով նրա խաղը կինոհրապարակում։

Նմանատիպ նյութեր