2425 դիտում
20:28 10-07-2016
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին
Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին:
Ուրախալի է, որ արդեն 13-րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքը դառնում է նման կարևոր մշակութային իրադարձության կենտրոն: Ավելորդ է խոսել ժամանակակից աշխարհում կինոյի ունեցած դերի և նշանակության մասին: Սակայն ավելորդ չէ կրկին ընդգծել մեր նվիրվածությունը մշակութային ու քաղաքակրթական այն հզոր ալիքին, որ կոչվում է համաշխարհային կինեմատոգրաֆ: Ավելորդ չէ նաև կրկին շեշտել մեր հավատարմությունը հայ կինոյին և նրա ավանդույթներին, քանզի կինոն հասարակության նորոգման, արժեքների վերաիմաստավորման ու արդիականացման լուրջ խթան ու բաղադրիչ է:
«Ոսկե ծիրանը» յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև մասնագետների համար: Մշակութային-հոգևոր առումով այն նաև փորձառությամբ, գիտելիքով, գեղագիտությամբ և արվեստով հարստանալու արդյունավետ ճանապարհ է: Ահա «Ոսկե ծիրանի» մեծագույն առաքելությունն ու խորհուրդը:
Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը՝ մաղթելով հաջողություն և լեփ-լեցուն դահլիճներ, իսկ մասնակիցներին և հյուրերին՝ անմոռանալի տպավորություններ:
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
13:07 12-07-2015
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին
27660 դիտում
19:11 09-07-2017
«Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին
Այս բաժնից
706 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
685 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար