2281 դիտում
13:07 12-07-2015
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին
Սրտանց ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Արդեն տասներկուերորդ անգամ Երևանում կազմակերպվող փառատոնը նախաձեռնողների և իրականացնողների ձեռքբերումն է և բոլոր երևանցիների կողմից սպասված մեծ տոն:
Հատկանշական է, որ «Ոսկե ծիրանը» դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը: Հենց այս փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոարվեստի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ նորովի են բացահայտում Հայաստանը, ընդարձակվում են մեր բարեկամների շարքերն ու աշխարհագրությունը, որը մեզ մեծ ուրախություն է պարգևում:
Կարևոր է նաև այն, որ փառատոնի շնորհիվ նոր զարկ է տրվում մեր ազգային կինոմշակույթին: Երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու մեծ արվեստագետների վարպետության դասերին, որոնք, վստահաբար, նրանց ոգեշնչելու են նոր կինոգործեր նախաձեռնելու և նկարահանելու: Փառատոնը, անկասկած, մեծապես հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը:
Հարգելի՛ բարեկամներ,
Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային տասներկուերորդ կինոփառատոնը: Վստահ եմ, որ այն լինելու է կինոաշխարհի նոր բացահայտումների հարթակ, որը նոր կամուրջներ է կապելու տարբեր մշակույթների միջև, խրախուսելու է քաղաքակրթությունների երկխոսությունը:
«Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին մաղթում եմ ապագայում ևս նույն եռանդով իրենց ազնիվ գործը շարունակելու ուժ և կորով:
Նմանատիպ նյութեր
2422 դիտում
20:28 10-07-2016
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին
27657 դիտում
19:11 09-07-2017
«Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին
Այս բաժնից
625 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
613 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար