Այսօր ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանի մահվան օրն է
1994-ին Մանուկյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։
Պարգևատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման։
Ալեք Մանուկյանը մահացել է 1996 թվականի հուլիսի 10-ին, Դեթրոյտում:
2007 թվականի հուլիսի 17-ին Ալեք Մանուկյանի և նրա կնոջ՝ Մարի Մանուկյանի աճյունները վերահուղարկավորվել են Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, և ամեն տարի Բարեկենդանի տոնին առանձին հիշատակվում են Մանուկյան ամուսինների անունները։


