211652_close_icon
views-count3395 դիտում article-date 11:09 20-02-2019

Վախճանվել է Լուիզ Մանուկյան-Սիմոնը՝ բարերար Ալեք Մանուկյանի դուստրը

Մանուկյան-Սիմոն հիմնադրամից հայտնել են, որ փետրվարի 18-ի ուշ գիշեր 85 տարեկան հասակում վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԱԿ Կենտրոնական վարչության հաղորդագրությունից։ «Մեծ մարդասեր, ստեղծագործ մտքի տեր, իր ժողովրդի նվիրյալ գործիչ եւ խիստ բնավորության մեջ ազնվագույն եւ գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն, որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակշրջանի ամենահայտնի նվիրյալներից է եղել։ Նա եղել է Հայոց հայրենիքին պատուհասած աղետալի երկրաշարժից տուժածներին համահայկական օգնության գործի գլխավոր նախաձեռնողներից ու կազմակերպիչներից, ավելին՝ խորհրդանիշներից մեկը։ Թիկունք է կանգնել նորանկախ Հայաստանի կայացմանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հզորացմանը¸ Հայաստանում կրթության գործի՝ առաջին հերթին՝ Երեւանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման գործին։ Նա ոչ միայն անձնապես բարերարել է հայրենահայության եւ սփյուռքահայության կրթամշակութային մեծագույն ձեռնարկումները, այլեւ օրինակ եւ խթան է հանդիսացել բազմաթիվ բարերարությունների, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում։ Խորին ցավակցություններ եղբորը՝ Ռիչարդ Մանուկյանին, երեք զավակներին, զույգ թոռներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր