Չեչնիայում 170մ խորությամբ կիրճն ընկած 9-ամյա երեխան հրաշքով փրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Չեչնիայի Շատոյսկի մարզում նախօրեին փրկարարներին հաջողվել է դուրս բերել կիրճն ընկած 9-ամյա երեխային, ով հրաշքով է ողջ  մնացել: Այս մասին հայտնում է Комсомольская Правда-ն:
Բանն այն է, որ 9-ամյա Ալիխան Գազիմագոմաևը, ով  ցանկացել էր կիրճով իջնել` ջուր խմելու, պատահմամբ ընկել է ներքև` 170 մ բարձրությունից, սակայն վայր ընկնելու ժամանակ նա կարողացել է բռնվել թփուտի ճյուղերից, մինչ հասել են փրկարարները:
Նրան մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են դեպքի վայրում հերթապահող շտապօգնության բրիգադի աշխատակիցները:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


