211652_close_icon
views-count15185 դիտում article-date 18:25 08-07-2016

Ինչո՞ւ է գյուղապետը գյուղացուց առանց հիմնավոր պատճառների պահանջել գումարներ և ինչո՞ւ է գյուղապետի որդին փորձել խեղդել գյուղացուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Պտղունք գյուղում արդեն մոտ երեք տարի է` մշտական բնակություն են հաստատել Սարկոյանների ընտանիքը: Ընտանքի հայրը՝ սիրիահայ, 58-ամյա Միշել Սարկոյանը, տունը կառուցել է դեռ ավելի վաղ, իսկ արդեն 2013 թվականից իր կնոջ և դստեր հետ ապրում է այդ տանը: Նա զբաղվում է գերմանական մեքենաների օգտագործված պահեստամասերի առք ու վաճառքով, իր «հալալ» քրտինքով գումար է վաստակում և պահում իր ընտանիքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Միշելը որոշում է տան մոտ՝ ճանապարհի եզրին, կառուցել ավտոլվացման կետ, որի մասին տեղյակ է պահում գյուղապետ Կարապետ Արթենյանին, ով իրենից որոշակի ընդմիջումներով պահանջում է ընդհանուր հաշվով 250 000 ՀՀ դրամ, որը նա ստանում է: Այնուհետև, մոտ երեքից չորս շաբաթ առաջ, երբ Գյուղապետն այցելում է Միշելի տուն` պահանջելու հերթական գումարը, նա հրաժարվում է տալ, ավելին` գյուղապետից պահանջում է իր` 70 000 ՀՀ դրամը, որի դիմաց ավտոմեքենայի տարբեր մասեր էր տվել նրան: [color=#EF2929]SHAMSHYAN.com [/color]-ի հետ զրույցում Միշելը հայտնեց, որ արդեն հուլիսի 3-ին գյուղապետի տղան, երեք ընկերների հետ այցելում է նրա տուն, որպեսզի տեղեկություն ստանա նրա կնոջ եղբորից, սակայն ինքը պատասխանում է` իր համար այդ մարդը մեռած է, և ոչինչ չգիտի: Այս խոսքի վրա նրանցից մեկը հարձակվում է Միշելի վրա և նրանց մի կերպ բաժանում են, իսկ երբ Միշելը գնում է տուն, նրա ետևից գալիս է գյուղապետը: Ինչպես նշեց Միշելը «շորտիկով» և «մայկայով», գյուղապետին ոչ հարիր պահվածքով տղամարդը ասում է, որ եթե ինքը թույլ տա` իրեն այդ տղնաները կծեծեն, որը միայն իր շնորհիվ է, որ տեղի չի ունենում: Միշելը դուրս է գալիս տանից ճշտելու իր վրա հարձակված երիտասարդի անունը, սակայն այդ պահին գյուղապետի տղան՝ Գևորգը, բռնում է նրա վիզը և սեղմում խեղդելու նպատակով: Միշելը իրեն զսպում է և հավաքվածներից մեկի շնորհիվ ետ է գալիս իր տուն: Երբ նա տանն է լինում, գյուղապետը ներս է մտնում դարպասներց և սպառնում, որ ինքը Միշելի վիզը կպոկի: Այժմ Միշելը մտավախություն ունի, որ գյուղապետը իր խոսքին տեր կլինի և ուզում է, որ խնդրին տեղյակ լինի ողջ հանրությունը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր