211652_close_icon
views-count77087 դիտում article-date 16:33 12-12-2015

Գյուղապետի որդու մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով 3 մահացածներից 2-ը ամուսիններ էին. գյուղապետի որդին մինչև հիմա «թռած» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Մարատ Պողոսյանի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը, տրանսպրոտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով, [color=#EF2929]ինչի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին, իսկ Mercedes-ի վարորդը մահացածներին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:[/color] Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ [color=#EF2929]Ford Fiesta-ն վարել է Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ Գեղամ Սաֆարյանը, ով տեղում մահացել է, իսկ մյուս 2 մահացածները հանդիսանում էին նրա համագյուղացիները, հասակակից ամուսիններ, 37-ամյա Վահրամ Սահակյանն ու 37-ամյա Լարիսա Զախիտովան:[/color] [color=#EF2929] Պարզվել է նաև, որ փախուստի դիմած վարորդը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ, 40-ամյա Տիգրան Լևոնի Աբրահամյանը, ով 2 երեխաների հայր է և աշխատում է Վարդենիսի սոցիալական ծառայությունում:[/color] Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/11/72676/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 11-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes 600 մակնիշի 77 QD 757 համարանիշի և Ford Fiesta մակնիշի 35 VՍ 172 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով մեքենաները դուրս էին եկել երթևեկելի գոտուց. Ford-ը հայտնվել էր դաշտամիջյան հատվածում, իսկ Mercedes-ը` քարերի վրա: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտարկի 4-րդ վաշտի աշխատակիցերը` գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Մահացածներից 2-ին Ford-ի միջից դուրս են բերել Գավառի հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել էին հատուկ տեխնիկա: Մահացածները տեղափոխվել էին Սևանի դիահերձարան: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել էին մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանը և Սևանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Հովհաննես Մարտիրոսյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր