28552 դիտում
10:01 04-03-2016
Կոտայքի մարզի Գետարգել գյուղն ունի իր նշանաբանը՝ մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի. Գագիկ Ծառուկյանը, մարզպետն ու գյուղապետը գյուղացուն չթողեցին առանց տանիքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հունվարի 28-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզի Գետարգել գյուղում տեղի ունեցած խոշոր հրդեհի մասին: Հարություն Վերդյան փողոցի թիվ 7 շենքի տանիքում առաջացած հրդեհի հետևանքով բնակարանները ամբողջովին մնացել էին առանց տանիք, ու եթե պատկան մարմինները օպերատիվորեն չարձագանքեին և սատար չկանգնեին բնակիչներին, ապա եղանակային այս պայմաններում անձրևն իր սև գործը կաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքից օրեր անց իրավիճակի մասին տեղեկանում է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ում անմիջական հովանավորությամբ ողջ տանիքը փոխվում է և կապիտալ վերանորոգվում. նախկին հին՝ ասբեստից շիֆերները փոխարինվում են նոր, ավելի դիմացկուն ու ժամանակակից երկաթյա թիթեղներով, ամբողջովին փոխվում է ողջ շենքի տանիքի փայտե սյուները:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ այդ ամենի համար շնորհակալ են և՛ Գ. Ծառուկյանին, և՛ Գետարգելի գյուղապետ Արսեն Կարապետյանին, իրենց գյուղի բնակիչ Վազգեն Ազիզյանին, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ովքեր ամեն անգամ, եթե՝ հեռու տնից-տեղից, գյուղում նման դեպքեր են տեղի ունենում, մեկ մարդու նման գյուղացիների հետ իրար թև ու թիկունք են լինում ու խնդիրը լուծվում է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղապետարանի ճիշտ ու կանոնակարգված աշխատանքի շնորհիվ այդ գյուղը հանրապետությունում բացառիկ գյուղերից է, որտեղ փողոցներն ասֆալտապատված են, կա արտաքին լուսավորություն, աղբը հեռացվում է ժամանակին, կանաչ զանգվածն էլ պահպանվում ու խնամվում է ճիշտ ձևով, և այդ ամենը գյուղապետարանը կատարում է գյուղաբնակների հետ միասին, ու իզուր չի, որ նշված գյուղում կարող ես միշտ լսել «մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» հայտնի խոսքը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/29/75729/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, հունվարի 28-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետարգել գյուղի Հարություն Վերդյան փողոցի թիվ 7 շենքի տանիքում:
Օպերատիվորեն հրդեհի վայր էր ժամանել թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մի քանի մարտական հաշվարկով, այնուհետև լրացուցիչ օգնության էր եկել ջոկատի ջրատարը: Ժամանել էր նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լետենանտ Ա. Գասպարյանի գլխավորությամբ: Հրշեջներին օգնության էին հասել նաև թիվ 5 և 9 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական հաշվարկով: Տեղում հայտարարվել էր հրդեհի բարդության երկրորդ կանչ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հրշեջների և տեղի բնակիչների ուժերով հնարավոր էր եղել կանխել կրակի տարածումը, հակառակ դեպքում, եթե հրշեջներն օպերատիվ չգործեին ու մինչ նրանց ժամանումը բնակիչներն իրենց ուժերով չկանխեին կրակի տարածումը, ապա հրդեհը մեծ մասշտաբի կլիներ: Կարելի էր ասել, շենքն անմբողջությամբ կրակի կմատնվեր:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12772 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ