Արթուր Կոնան Դոյլի կորած փաստաթղթերը․ հետաքրքիր փաստեր
2004 թվականի մարտի 16-ին Լոնդոնում հայտնաբերվեցին սըր Արթուր Կոնան Դոյլի անձնական փաստաթղթերը:
Ավելի քան երեք հազար թերթ գտնվեցին մի իրավաբանական ընկերության գրասենյակում:
Գտնված թղթերի շարքում էին անձնական նամակները, այդ թվում Ուինսթոն Չերչիլից, Օսկար Ուայլդից, Բերնարդ Շոուից և ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտից, օրագրային գրառումներ, սևագրություններ և Շերլոք Հոլմսի ստեղծողի անտիպ գործերի ձեռագրերը:
Գտածոյի մոտավոր արժեքը կազմում է 2 միլիոն ֆունթ ստերլինգ: