Նվեր Հայաստանին` Կոնան Օ՝Բրայանից
Հաղորդավարը իր հայուհի օգնականի` Սոնայի հետ գնացել է հայկական գրավատներից մեկը, ծանոթացել է խանութի տերերի` Սարգիս և Ջեք եղբայրների հետ ու ի լուր ամբողջ Ամերիկայի հայտարարել է, որ սիրում է Հայաստանը:
Ի դեպ, հենց Կոնանն էր, որ ամիսներ առաջ եթեր էր մտել «Երևան» շապիկով: Սարգիս և Ջեք եղբայրները համաձայնել են գնել Օ'Բրայանի անձնական իրերը, բայց շոումենին խորհուրդ են տվել Հայաստանում երկար չմնալ: Ասել են, թե Հայաստանում այնքան էլ անվտանգ չէ: Սարգիս և Ջեք եղբայրների այս տարօրինակ հորդորը զարմացրել է Կոնանին, նա երբեք չէր լսել, որ այդպես զբոսաշրջիկ գրավեն:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/1391410811]Armnewstv.am[/url]