211652_close_icon
views-count3078 դիտում article-date 17:15 21-01-2014

Հետաքրքիր փաստեր Հենրիխ Մխիթարյանի կյանքի մասին

Այսօր լրանում է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 25-րդ ամյակը: Ռուսական Sport-express պարբերականը շնորհավորում է հետխորհրդային տարածքում ամենահայտնի խաղացողներից մեկի ծննդյան տարեդարձը և մի անի հետաքրքիր փաստ է ներակյացնում հայ խաղացողի կենսագրությունից: [b]Մախաչկալա՞` ոչ, Դորտմո՞ւնդ` այո[/b] Մխիթարյանը կարող է օրինակ ծառայել շատ ֆուտբոլիստների: Նրան չգերեցին եվրոպական հարուստ ակումբների առաջարկները և Մխխիթարյանը նախընտրություն պրոֆեսիոնալ աճի օգտին: Հայտնի է, որ ժամանակին Մխիթարյանին ցանկանում էր ձեռք բերել «Անժի»-ին, որը տվյալ ժամանակահատվածում աստղաբաշխային գումարներ էր ծախսում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Սակայն հայ կիսապաշտպանը հրաժարվեց տեղափոխվել Ռուսաստան: Մանկուց նա երազել էր հանդես գալ եվրոպական, որևէ թոփ ակումբի կազմում: Այժմ Հենրիխը հանդիսանում է Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող: Նրա երազանքը կատարվեց: [b]Ներողություն Միկի…[/b] Չնայած նրան, որ Մխիթարյանը բազմիցս հայտարարել է, որ նրան հիանալի ընդունեցին «Բորուսիա»-ում, այդուհանդերձ ադապտացիայի հետ նա որոշ բարդություններ ունեցավ: 2013 թվականի նոյեմբերի 30-ին «Բորուսիա»-ն արտագնա խաղում ուժերը չափում էր «Մայնց»-ի հետ , և, երբ մրցավարը խաղավերջում 11 մետրանոց նշանակեց «Մայնց»-ի դարպասին, «Բորուսիա»-ն արջևում էր 2:1 հաշվով: հարվածը պատրաստվում էր իրացնել Մխիթարյանը, սակայն Լևանդովսկին հայ խաղացողի ձեռքերից խլեց գնդակը և ինքը իրացրեց 11 մետրանոց հարվածը: Իհարկե, դա ոչ թե Լևանդովսկու ցանկությամբ կատարվեց, այլ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հրահանգով: Ճիշտ է, խաղից հետո Կլոպը ներողություն խնդրեց Միկկիից (Գերմանիայում այդպես են անվանում Մխիթարյանին): [b]Պոլիգլոտ…[/b] Մանկության տարիներին Մխիթարյանը ֆուտբոլային դասընթացներ է անցել բրազիլական «Սան-Պաուլու» ակումբում, որտեղ, ի դեպ , ծանոթացել էրԲրազիլիայի հավաքականի ներկայիս աստղերից մեկի` Օսկարի հետ: Բրազիլիայում Մխիթարյանը սովորեց պորտուգալարեն: Ընդհանուր առմամաբ Հենրիխը տիրապետում է 6 լեզուների` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն և իհարկե, հայերեն: [b]Իշտոյանի հետնորդը[/b] Հայաստանի հավաքականում Մխիթարյանը իր նորամուտը նշեց 17 տարեկան հասակում: Ներկայումս հավաքականի կազմում նա խփել է 12 գոլ և այդ ցուցանիշով դարձել է ազգային թիմի ռեկորդակիր: Հենց Մխիթարյանի 6 գոլերը Եվրո 2012-ի ընտրական փուլում հայերին թույլ տվեցին մինչև վերջին պահը պայքարել եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Հայաստանում Հենրիխին պաշտում են: բացառված չէ, որ նա կդառնա ազգային ֆոլկլորի հերոս, ինչպես դա եղավ 70-ական թվականներին «Արարատ»-ի հարձակող Լևոն Իշտոյաին հետ: 1973 թվականին ԽՍՀՄ գավաթի եզրափակիչում «Արարատ»-ի տարած հաղթանակից հետո Հայաստանում ծնվեց հիանալի անեկդոտ. « Աստված, փրկեցե ՜ ք... Ես տառապում եմ մեծամոլությամբ` ինձ թվում է, որ ես Լևոն Իշտոյանն եմ» [b]...և երգիչ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր