211652_close_icon
views-count34295 դիտում article-date 12:50 07-07-2016

Ավտովթար Երևանում. Ոստիկանության զորքերի դիմաց բախվել են Opel-ն ու Mitsubishi-ն. օպերատիվ են գործել բժիշկներն ու հրշեջները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի դիմաց բախվել են Վարդան Մարտիրոսյանի վարած Opel Vectra մակնիշի 34 RP 616 համարանիշի և Ազատ Պալմյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 29 TP 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու 1-03 շտապօգնության բրիգադը: Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ վթարի հետևանքով վնասվածքներ չեն ստացել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները: Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել Opel-ի վարորդը, ով բախվել է Mitsubishi-ի հետնամասին: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր