26513 դիտում
20:06 28-06-2023
Վրաերթ-ավտովթար Երեւանում. Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, Opel-ն էլ բախվել է Mitsubishi-ին. կա վիրավոր. Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երեւանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 28-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 30-ամյա Ալեքսան Լ.-ն իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով Լենինգրադյան 4 հասցեի դիմած վրաերթի է ենթարկել հետիոտն, 79-ամյա Էդուարդ Ա.-ին
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մինչ շտապօգնության ժամանումը, Երեւանի բնակիչ, 33-ամյա Վաչագան Վ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով բախվել է Mitsubishi-ին: Այս դեպքում բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել եւ ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Կարեն Քարամյանն ու կրտսեր պարեկ Հռիփսիմե Ստամբուլյանը:
Դեպքի մասին ՊԾ Երեւան քաղաքի գնդից տեղեկութունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադեւոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երեւան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2185 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)