16151 դիտում
09:29 07-07-2017
Սկանդալ Արմավիրի ՋՕԸ-ում. նոր տնօրենը 7 ամիս աշխատավարձ չի վճարել. գրավադրել է ՋՕԸ-ի շենքը, վարկ է վերցրել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի ջրօգտագործողների ընկերությունում սկանդալ է հասունանում: ՋՕԸ-ի նոր տնօրենը, որ նշանակվել է փետրվար ամսին, չի վճարում ընկերության աշխատակիցների աշխատավարձերը, նրանց հետ պայմանագրեր չի կնքում: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տնօրեն Կարեն Քոչարյանը նույնիսկ գրավադրել է ՋՕԸ-ի շենքը, վարկ է վերցրել, որը, սակայն, չի կարողանամ վճարել:
«Արմավիր» ՋՕԸ-ի հաշվապահ Նարինե Օհանյանն Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ փետրվար ամսից աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել: «Իրենք ասում են, որ լավ գումար չեք գանձում, շատ պարտքեր ունի ՋՕԸ-ն և չեն կարողանում աշխատավարձերը վճարել, բայց մենք ինչով ենք մեղավոր, որ իրենք չեն կարողանում պարտքերը փակել»,- ասաց Նարինե Օհանյանը՝ նշելով, որ այս տարվա սկզբին Արմավիրի մարզի 6 ջրօգտագործող ընկերություն միավորվել է՝ դառնալով «Արմավիր» ՋՕԸ:
«Գազպրոմը տեղափոխվել է ոռոգման ջուր: Բոլորը՝ տնօրենը, տնօրենի եղբայրը, տնօրենի զոքանչը, բոլորն աշխատում են վարչական ապարատում: Գլխավոր հաշվապահը Կարեն Քոչարյանի զոքանչն է, տեղակալը՝ իր եղբայրն է, ընտանեկան բիզնես է դարձրել: Իրենք չգիտեն, թե ոռոգման համակարգն իրենից ինչ է ներկայացնում: Ամեն մի բառ ասելուց ասում են մեր գազը, մեր գազում այսպես էր, այնպես էր».- վրդովված ասաց հաշվապահը՝ նշելով, որ
ՋՕԸ-ի ղեկավարությանը չի հետաքրքրում գյուղացու կարգավիճակը, միայն խնդիր է դրված գումարը գանձել: Մեր զրուցակիցն ասաց, որ Կարեն Քոչարյանն «Արմավոր» ՋՕԸ-ի տնօրեն է նշանակվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հրամանով, որը նույնպես «Գազպրոմից» է եկել կոմիտե: «Արմավիր» ՋՕԸ-ի նախկին տնօրենի պաշտոնն իջեցրել են, նա դարձել է տեղամասի պետ: «Արմավիր» ՋՕԸ-ի նախկին գլխավոր հաշվապահ Սեդրակ Հարությունյանի համար այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ ազատվեց աշխատանքից: Դեռ իրեն աշխատանքից չազատած՝ իր զոքանչին ընդունել էր որպես գլխավոր հաշվապահ»,- մանրամասնեց Նարինե Օհանյանը՝ շարունակելով, որ տնօրեն Կարեն Քոչարյանն ամեն կերպ խուսափում է կոլեկտիվի հետ դեմ առ դեմ խոսելուց: «Արմավիր» ՋՕԸ-ի աշխատակիցները երեկ սպասում էին տնօրենի պարզաբանմանը, եթե դրական պատասխան չստանային, այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպելու»:
[b]Մանրամսն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2693 դիտում
09:05 26-09-2015
«Որոտանի» նոր սեփականատերը գրավադրել է այն, որպեսզի կարողանա վճարել ՀԷԿ-ի գնի առաջին կեսը. «ՉԻ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2014 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»