18512 դիտում
09:30 21-02-2018
Վարկ վերցրու՝ գնա սաունա. արտոնյալ վարկ շքեղ ժամանցի կենտրոնի այցելուներին «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարկով հարսանիք, Նոր տարի և այլ տոնակատարություն իրականացնելու մասին լուրերն այլևս չեն զարմացնում: Բանկերն արդեն վարկ են տրամադրում սաունայից, լողավազանից, սպա կենտրոնից և նմանատիպ այլ ծառայություններից օգտվելու համար:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Երևանի Խանջյան փողոցում գտնվող «MultiWellness» համալիրի ծառայություններից օգտվելու համար բանկերից մեկը արտոնյալ պայմաններով սպառողական վարկ է տրրամադրում: Բանկի աշխատակիցը տեղակայվել է ժամանցի և սպասարկման կենտրոնի տարածքում և սպասարկում է հաճախորդներին: Վարկը տրամադրում են տեղում, այսինքն՝ բանկ այցելել և հավելյալ «նեղություն» կրել պետք չէ: Վարկը տրամադրում են արտոնյալ պայմաններով՝ 0 տոկոս կանխավճար, 0 տոկոս տոկոսադրույք,, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում միայն անձնագիրն է ու սոցքարտը:
Պարզեցինք, որ վարկը տրամադրում են 1 տարով բաժանորդ դառնալու դեպքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1395 դիտում
11:00 02-07-2015
Աժ-ում այսօր կքննարկվի ՀՀ-ին ՌԴ կողմից 200 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը. Ժամանակ
1769 դիտում
15:52 26-04-2019
ՊԵԿ-ը հերքում է «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնի վերաբերյալ «Ժամանակ» օրաթերթի հրապարակած տեղեկատվությունը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը