Հենրիխ Մխիթարյան. Իմ տեղափոխությունը նման մեծ ակումբ արժանի էր հորս հիշատակին. տեսանյութ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Շնորհակալ եմ «Մանչեսթեր Յունայթեդին» եւ Ժոզե Մոուրինյոյին այն վստահությամբ համար, որ իրենց թիմ են հրավիրել:
Հավատում եմ, որ նման մեծ ակումբում հանդես գալը արժանի է իմ հայրիկի հիշատակին, այն ոգեւորությանն եւ տրամադրվածությանը, որը նա ինձ ներշնչել էր, երբ դեռ փոքր էի», ասել է Մխիթարյանը:
Հենրիխի հայրը` Համլետ Մխիթարյանը ԽՍՀՄ տարիներին եղել է «Արարատի» ռմբարկուն, հանդես եկել նաեւ «Կոտայքում», ֆրանսիական «Վալանսում» եւ ծանր հիվանդությունից հետո 1996թ. մահացել 33 տարեկան հասակում: