211652_close_icon
views-count2078 դիտում article-date 12:40 06-07-2016

Նեթանյահուն պատրաստվում է մեկնել Բաքու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քենիա կատարած իր այցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Ղազախստան և, հնարավոր է, նաև Ադրբեջան, գրում է The Times of Israel թերթը: Աֆրիկա կատարած շրջագայության ընթացքում Նեթանյահուն հայտարարում էր լրագրողներին, որ Իսրայելը նպատակ ունի ամրապնդել իր դիրքերը պաղեստինյան, ինչպես նաև դիվանագիտական կապերի հարցում և նոր դաշինքներ է ստեղծում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն արդեն իսկ քննադատությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին, քանի որ Իսրայելը պատրաստվում է Հորդանանի արևմտյան ափին, նաև Պաղեստին քաղաքի արաբական թաղամասում նոր բնակելի տներ կառուցել:

Նմանատիպ նյութեր