211652_close_icon
views-count1069 դիտում article-date 15:54 14-11-2014

Հայ սամբիստները պատրաստ են մեկնել Բաքու

Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերում, որն անցկացվելու է 2015թ. հունիսին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընդգրկված է նաև սամբո ըբշամարտը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նոյեմբերի 11-ին կայացած նիստում քննարկելով Հայաստանի, այդ թվում՝ հայ սամբիստների մասնակցության հարցը, գործադիր կոմիտեն որոշեց. 1. Մասնակցել «Բաքու-2015» Առաջին Եվրոպական Օլիմպիական խաղերին: 2. Վերանայել 2015 թ. Մարզական միջոցառումների օրացուցային պլանը և լրացումներ կատարել Հայաստանի սամբոյի հավաքական թիմերի նախապատրաստման ծրագրում: 3. Անցկացնել հանրապետական ընտրական մրցումներ մինչև 57, 90 կգ (տղամարդիկ) և մինչև 52 կգ (կանայք) քաշային կարգերում՝ ուժեղագույն մարզիկներին բացահայտելու համար: 4. Կազմակերպել ուսումնամարզական հավաքներ և ապահովել մարզիկների մասնակցությունը երկու միջազգային մրցաշարերի՝ «Բաքու-2015» խաղերին պատշաճ պատրաստվելու և մասնակցելու համար: 5. Հայաստանի սամբոյի ֆեդերացիային՝ պարտավորվածություն ստանձնել «Բաքու-2015» խաղերին նվաճել 2 մեդալ՝ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի կողմից անհրաժեշտ ֆինանսական օգնության տրամադրման դեպքում:

Նմանատիպ նյութեր