Գերմանիայի կանցլեր Մերկելը, նախագահ Հաուկը և ՆԳ նախարար Մազիերը հրաժարվել են Բաքու մեկնել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա չի գտնվի Բաքվում հունիսի 12-ին տեղի ունենալիք Եվրոխաղերի բացման հանդիսավոր արարողությանը, գրում է գերմանական Tagesspiegel պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի:
Թերթը հավելում է. «Բացի այդ, Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մազիերը, ով միշտ հետևում է սպորտային իրադարձություններին, ևս հրաժարվել է մեկնել Ադրբեջան: Գերմանիայի նախագահ Յոահիմ Հաուկը հունիսի 12-ին նույնպես կմնա Բեռլինում»:
Հոդվածի հեղինակը նշում է, որ պատճառը Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն է: