Դոնալդ Թրամփը գովել է Սադամ Հուսեինի գործողությունները ահաբեկիչների հարցում. տեսանյութ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը գոսետի խոսքեչ է շռայլել Իրաքի հանգուցյալ առաջնորդ Սադամ Դուսեինի հասցեին՝ նշելով, որ վերջինս կարողանում էր ահաբեկիչներին չեզոքացնել, հաղորդել է ABC News-ը:
«Սադամ Հուսեինը վատն է եղել, այնպես չէ: Իրական վատ տղա: Գիտե՞ք, թե ինչ լավ բան է արել նա. նա ահաբեկրչներին էր սպանում և դա անում էր շատ լավ: Նրանք ահաբեկիչներ էին և նրանց վերջը գալիս էր»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ նախորդ աշնանը Թրամփը կրկին անդրադարձել էր ահաբեկիչության դեմ պայքարին՝ ասելով, որ աշխարհը 100 տոկոսով ավելի լավը կլիներ, եթե Իրաքի նախագահ Սադամ Հուսեինը և Լիբիայի նախագահ Մուամմար Քադաֆին մնային իշխանության մեջ: