211652_close_icon
views-count4339 դիտում article-date 19:59 27-07-2015

Քանյո Ուեսթը Քեյթլին Ջեներին գովել է սեռը փոխելու համար. տեսանյութ

Ամերիկահայ մոդել Քիմ Քարդաշյանի ամուսինը հանրահայտ ռեփ երգիչ Քանյո Ուեսթը «Ես Քեյթն եմ» ռեալիթի-շոուի ժամանակ գովել է Քեյթլին Ջեներին՝ սեռը փոխելու համարձակության համար: «Կարծում եմ, որ դա ամենահզոր փորձություններից մեկն է, որը կարող է մարդ ապրել: Անհնար է պատկերացնել ավելի մեծ ընդվզում: Քո աղջիկը սուպերմոդել է, դու՝ հռչակավոր դեմք: Եվ դու ասում ես. բոլորդ գնացեք գրողի ծոցը, ես՝ դա ես եմ», ասել է Ուեսթը: Ջեները (թեթևատլետ, Օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Բրյուս Ջեները, Քիմ Քարդաշյանի նախկին խորթ հայրը) այժմ դառնալու է «Քարդաշյան ընտանիքը» հեռուստաշոուի գլխավոր հերոսը: Սեռը փոխելուց հետո Քեյթլին Ջեները իրեն նոր տեսքով ցուցադրեց Vanity Fair ամսագրի շապիկին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր