Դոնալդ Թրամփը կողմ է ահաբեկիչների դեմ միջուկային զենքի կիրառմանը
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը չի բացառում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ միջուկային զենքի կիրառումը, գրում է The Times-ը:
«Ես ամեն առիթով չեմ կրակի, ինչպես որոշները… սակայն երբեք չեմ բացառի այդ հնարավորությունը»,-ասել է նա:
Թերթն ընդգծում է, որ հայտարարությունը Թրամփն արել է, երբ վերջինս ասել է, որ իր վարած արտաքին քաղաքականության այցեքարտը լինելու է անկանխատեսելիությունը: