211652_close_icon
views-count2315 դիտում article-date 09:42 06-07-2016

Դու քո՛ խաղը խաղա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մենք՝ հայերս, հետաքրքիր սովորություն ունենք՝ չափից դուրս մեծ ուշադրություն դարձնել այն խոսքերի վրա, որոնք արտասանում են տարբեր երկրների պաշտոնյաները մեր երկրի կամ մեր խնդիրների մասին: Ալիևը, Նովրուզ Մամեդովը, Պուտինը, Լավրովը, Զախարովան ունեն իրենց տեսակետներն այս կամ այն խնդրի, երկրի շուրջ, արտահայտում են իենց երկրների շահերը՝ այնպես, ինչպես իրենք են հասկանում: Բայց ո՞րն է իմաստը, ինչպես ասում են, «ազգովի» քննարկելու նրանց ասածները, բացահայտելու երանգներ, փնտրելու ենթատեքստեր: Դա, իհարկե, քաղաքագետների, վերլուծաբանների գործն է՝ բացատրել մեզ, թե ով ինչ էր ուզում ասել, ինչ էր ակնարկում, ինչ «տողատակեր» ուներ: Բայց բարդույթավորվել ամեն մի ասածի պատճառով, ընկալել դա որպես վերջին ատյանի ճշմարտություն կամ որպես «ճակատագրական» մի խոսք, որն անպայման վճռական նշանակություն կունենա դեպքերի առաջիկա զարգացումների վրա՝ դա մեր անհանգիստ, ինչ-որ տեղ «խուճապային» բնավորության դրսևորում է: Կարծո՞ւմ է արդյոք Մարիա Զախարովան, որ Գարեգին Նժդեհը նացիստ էր, թե՞, ենթադրենք, սոցիալ-դեմոկրատ, դա այնքան էլ կարևոր չէ՝ ի վերջո նա ամենանշանավոր պատմաբանը չէ: Ուզո՞ւմ է Ալիևը, որ մենք նրան հանձնենք Արցախը, ինչպես նաև Սյունիքը, Սևանը և Երևանը, թող ապրի իր երազանքներով, ուզելն, ինչպես ասում են, վնասակար չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր