211652_close_icon

Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչական պայթյունների գործով ևս 17 մարդ է ձերբակալվել

views-count3035 դիտում article-date 15:47 05-07-2016
Թուրքական ոստիկանությունը ևս 17 հոգու է ձերբակալել, որոնց կասկածում է Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայնում իրականացված ահաբեկչական պայթյուններին մասնակցություն ունենալու մեջ, հաղորդում է BBC-ն: Թուրքական ԶԼՄ-ների պնդմամբ՝ ձերբակալվածների մեջ 11 ռուսներ կան, սակայն դեռ պաշտոնական որևէ հաստատում չկա: Հիշեցնենք, որ պայթյունների հետևանքով զոհվել է 45 մարդ, վիրավորվել էր 230 մարդ: Պայթյուններից հետո ոստիկանությունը ձերբակալել էր 13 հոգու: Այսպիսով, դատարանի առաջ կկանգնի 30 մարդ:

Նմանատիպ նյութեր