211652_close_icon
views-count12524 դիտում article-date 12:52 22-03-2016

Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյի կայարանում ահաբեկչական պայթյունների զոհերի թիվը հասել է 13-ի. տեսանյութեր, ֆոտոռեպորտաժ. ՈՒՂԻՂ

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենի կայարանում հնչած 2-ական պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, վիրավորների թիվն անցնում է 30-ը, հաղորդում է Ria Novosti-ն: RTBF հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մասամբ փլուզվել է օդանավակայանի առաստաղը, շենքի տերմինալի ճակատային մասը բոլոր ապակիները կոտրված են: Օդանավակայանի ներկայացուցիչներից մեկը հաստատել է, որ պայթյունները որոտացել են մեկնման սրահում: Շտապ կարգով անցկացվել է ուղևորների տարհանում: Այս պահին օդանավակայանը ամբողջովին փակ է, հետաձգվել են բոլոր չվերթները: Բրյուսել թռչող բոլոր օդանավերը փոխել են ուղղությունը դեպի Բելգիայի այլ օդանավակայաններ: Դադարեցվել է նաև օդանավակայանի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Ոստիկանության փոխանցմամբ՝ պայթյուններից առաջ օդանավակայանում լսվել են արաբերենով բացականչություններ: RTL հեռուստաալիքն էլ հայտնել է, որ երկրում հայտարարվել է մանեաբարձր աստիճանի ահաբեկչական սպառնալիքի 4-րդ մակարդակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր