211652_close_icon
views-count19156 դիտում article-date 02:12 11-12-2016

Ահաբեկչական գործողություն Ստամբուլի «Բեշիքթաշի» մարզադաշտի մոտ. զոհվել է 15 մարդ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստամբուլում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի մոտ երկու հզոր պայթյուն է գրանցվել: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի առաջնությունում «Բուրսասպորի» հետ խաղից (2:1) հետո, երբ երկրպագուների մեծ մասը արդեն լքել էր մարզաշատն ու նրա տարածքը: Նշվում է, որ անհայտ անձինք մեքենաներից ռումբեր են նետել և ճողոպրել: Նախապես հայտարարվում էր, որ վնասվածքներ են ստացել 20 հոգի, սակայն «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության թուրքական բաժինը հայտնել է, որ ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է առնվազն 15 ոստիկան: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ահաբեկիչների թիրախը եղել է հատուկ ջոկատայիններին տեղափոխող ավտոբուսը: Նախարարի խոսքով, տուժել է առնվազն 20 մարդ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր