129429 դիտում
13:47 05-07-2016
Երևանում ինքնասպան է եղել Մանկավարժական համալսարանի ուսանողուհին. պատճառը եղել է ամբիոնի վարիչը
Երեկ՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 89 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկում բնակվող, 21-ամյա Ջուլիետա Կարապետյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելով իրեն ցած է նետել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջ. Կարապետյանը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում և ըստ համալսարանի մեր աղբյուրների՝ բարձր առաջադիմություն է ունեցել, սակայն ամբիոնի վարիչներից մեկի պատճառով գերազանցությամբ սովորող Ջ. Կարապետյանն արհեստական խնդիրներ է ունեցել, առանց որևէ պատճառների:
Այդ տեղեկությունը քննչական բաժինը քննության ընթացքում ստուգելու է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
60869 դիտում
21:18 05-07-2016
Մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչի արձագանքը` ինքնասպան եղած ուսանողուհու դեպքին
2242 դիտում
18:38 31-01-2018
Հայ-Ռուսական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչը պարգևատրվել է Պուշկինի մեդալով