211652_close_icon
views-count60935 դիտում article-date 21:18 05-07-2016

Մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչի արձագանքը` ինքնասպան եղած ուսանողուհու դեպքին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքի՝ [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/05/89678/]«Երևանում ինքնասպան է եղել Մանկավարժական համալսարանի ուսանողուհին. պատճառը եղել է ամբիոնի վարիչը» [/url]նյութի հրապարակումից հետո կայքի խմբագրության հետ կապվեց ՀՄՊՀ ամբիոնի վարիչ Լալիկ Խաչատրյանը, ով, նախ ցավակցելով ինքնասպանություն գործած ուսանողուհու հարազատներին, ապա նաև հերքելով նշված տեղեկությունները, նշեց, որ Ջուլիետա Կարապետյանին դասավանդել է առաջին կուրսում. ուսման հետագա տարիներին ոչ մի խնդիր չի եղել ուսանողուհու հետ, իսկ պետական քննության գնահատականը նշանակվում է հանձնաժոողովի կողմից, և սխալ է ինչ-որ մեկին մեղադրել, քանի որ այն կոլեգիալ որոշում է եղել: Իր անվան հիշատակման մեջ Լալիկ Խաչատրյանը ենթատեքստ է տեսնում. ըստ նրա՝ առաջիկայում ամբիոնի վարիչի ընտրություններ են լինելու, և իր անունը ուսանողուհու ինքնասպանության հետ կապելը վարկաբեկիչ նշանակություն ունի:

Նմանատիպ նյութեր