Նավթի գների մասին
Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան սկսել են նվազել Նյու Յորքի և Լոնդոնի էլեկտրոնային առևտրի բորսաներում:
Ինչպես տեղեկացնում է rօsbalt.ru-ն, Brent էտալոն նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0,55 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 49.55 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0,81 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48,18 ՄԱՆ դոլար:
Նշվում է, որ նավթի գնանկումը պայմանավորված է նաև Նիգերիայում հունիսին նավթի արդյունահանման ծավալների մեծացմամբ: Այդ երկրում հունիսից սկսած՝ օրական 1,53 մլն բարել նավթ է արդյունահանվում: Նախկինում այդ ցուցանիշը կազմում էր 90 հազար բարել: