211652_close_icon

Անշարժ գույքի շուկայում 2022-2023 թթ․ համեմատ կա գների նվազում, սակայն եթե համեմատում ենք 2021 կամ 2020 թվականի հետ, ապա գների աճ կարող ենք արձանագրել․ «Հրապարակ»

views-count2182 դիտում article-date 13:45 16-08-2025
Մեզ հասած տեղեկություններով, անշարժ գույքի շուկայում լճացման վիճակ է` առքուվաճառքի գործարքները խիստ նվազել են: Հետաքրքիր է, թե այդ տենդենցներն ինչպես են ազդել անշարժ գույքի գների վրա: Silver Rea գործակալության ղեկավար, անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովից «Հրապարակը» հետաքրքրվեց` նախորդ տարվա համեմատ ի՞նչ պատկեր է այժմ:

Նկատելի է, որ անշարժ գույքի շուկայում կան որոշակի փոփոխություններ, մասնավորապես` բնակարանների գները նախորդ տարվա համեմատ նվազել են: Ա. Հարությունովը, անդրադառնալով թեմային, նկատեց. «Գնային առումով, թե նախորդ տարվա համեմատ գները որքան են նվազել, հստակ ասել չեմ կարող, քանի որ մենք այսօր ինչ աղբյուրից օգտվում ենք, օրինակ` նույն Կադաստրի կոմիտեի տված վիճակագրությունից, այս պահի դրությամբ չենք կարող համեմատել նախորդ տարվա հետ, քանի որ վիճակագրության հետ խնդիրներ կան: Մենք ինքներս էլ ներկայացրել ենք Կադաստրի կոմիտե եւ պնդել ենք, որ վիճակագրությունը խեղաթյուրում են, քանի որ այնտեղ ներառվում է առաջնային շուկայում ձեռք բերված գնման իրավունքը:

Ենթադրենք՝ քառակուսին եղել է 700 դոլար, որն այս տարի է հանձնվել շահագործման, օրենքով ստացվում է, որ այն այս տարի է վաճառվել, բայց իրականում այդպես չէ, բնակարանը, ենթադրենք, ձեռք է բերվել մի քանի տարի առաջ: Այս է պատճառը, որ գների առումով կա խեղաթյուրում: Առհասարակ, վերջին երեք տարվա ընթացքում անշարժ գույքի շուկայում բնակարանների գները գնում են դեպի կարգավորում: 2022 թվականին տեղի ունեցավ գնաճ: Բավականին էքստրեմալ իրավիճակ էր: Ռուս-ուկրաինական պատերազմ տեղի ունեցավ, մեծաթիվ ռուսներ եկան Հայաստան: Այդ ընթացքում դեպի Հայաստան երեք հոսք եկավ: Առաջին երկու հոսքը կապված էր ռուս-ուկրաինական պատերազմի հետ, մյուս հոսքը` Արցախի պատերազմի հետ, երբ մեր 100 հազարից ավելի հայրենակիցները եկան Հայաստան: Բոլորն ունեին բնակարանի խնդիր: Մարդիկ սկսեցին բնակարաններ վարձել, սակայն շատերը նաեւ գնում էին բնակարաններ: Այդ ընթացքում ստեղծվել էր աննախադեպ բարձր պահանջարկ, եւ, բնականաբար, դեֆիցիտի հաշվին բնակարանների գները բարձրացան:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր