Նավթի համաշխարհային գների մասին
Նավթի համաշխարհային գները նախօրեին անկումից հետո այսօր փոքր-ինչ բարձրանում են:
Լոնդոնի ICE FUTURES բորսայում այսօր առավոտյան Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,18%-ով և 1 բարելի դիմաց կազմել 49,33 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 0,21%-ով՝1 բարելի դիմաց կազմելով 46,66 ԱՄՆ դոլար:
Bloomberg-ի վերլուծաբանների հարցման գնահատականներով՝ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի նավթի առևտրային պաշարները ավելացել են 2,58 մլն բարելով: