2070 դիտում
10:16 05-07-2016
Իրանը եռապատկում է գազի արտահանումը ՀՀ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրանի ազգային գազային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին այսօր հայտարարել է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել իրանական գազի` դեպի Կովկաս արտահանման եռապատկման վերաբերյալ: Ստացվում է, եթե այժմ Հայաստանը Իրանից «գազ հոսանքի դիմաց» բարտերային սխեմայով շուրջ 400 մլն խորանարդ մետր «կապույտ վառելիք» է ներկրում, դրա դիմաց 1/3-ի հարաբերակցությամբ Իրան արտահանում էլեկտրաէներգիա, ապա այժմ այդ ծավալները հնարավոր է եռապատկվեն: Ինչպե՞ս, եթե հայրենի իշխանությունները ոլորտում առկա խնդիրներով պայմանավորված, նշում են, որ երկիրն էժան էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների կարիք ունի:
Իրանական գազի` դեպի Հայաստան արտահանման ծավալների եռապատկման կամ բազմապատկման մասին խոսակցություններն ու քննարկումները նոր չեն: Ժամանակին, երբ ճապոնական վարկով կառուցվեց Երեւանի ՋԷԿ-ը, խոսվում էր երկրորդ նման հզորության շինարարության մասին, քանի որ հենց այդ կայաններում արտադրված էլեկտրաէներգիան է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով մատակարարվում Իրան:
Այդ ծրագիրը ժամանակավորապես դրվեց մի կողմ, երբ Իրանը գտնվում էր միջազգային պատժամիջոցների տակ: Սակայն երբ վեցնյակի ու Իրանի միջեւ կնքվեց միջուկային պատմական համաձայնագիրը, Թեհրանը, չնայած հայստանյան շատ պաշտոնյաների եւ փորձագետների երկաթուղային ախորժակին, ցույց տվեց, թե ո’ր միջպետական ծրագիրն է իր համար առաջնահերթ: Կայացան հայ-իրանական բարձրաստիճան պաշտոնական փոխայցելություներ ու որոշում կայացվեց սկսել Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը: 275 կմ երկարության` 400 կՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կարժենա ավելի քան 107 միլիոն եվրո: Ամբողջ աշխատանքները պետք է իրականացնի իրանական կողմը:
Եթե այս ամենին հավելենք վերջին մեկ տարում տեղի ունեցած երկու հիշարժան իրադարձությունները, դրանք են` Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուաստան էլեկտաէներգետիկ հյուսիս-հարավ ուղղության ձևավորումը և Հայաստանում էլեկտարէներգիա արտադարող կայաններին սեփական «բարիքը» հարևան երկրներ արտահանելու իրավունք վերապահելը, ապա բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում:
Այս ամենի ֆոնին բնական է, բայց միևնույն ժամանակ մի քիչ տարօրինակ, որ արդեն իսկ որոշ փորձագետներ, դրական գնահատելով գազի ծավալների եռապատկման գործարքը, հարց են հնչեցնում, թե ինչպե՞ս պետք է Հայաստանը «փակվի» դրա դիմաց: Այլ կերպ ասած, որտեղի՞ց Հայաստանին այդքան էլեկտրաէներգիա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
2740 դիտում
16:18 30-01-2016
Իրանը վերականգնելու է ԱՄՆ գորգերի արտահանումը
2824 դիտում
12:14 30-04-2019
Իրանը կշրջանցի ամերիկյան պատժամիջոցները և կշարունակի նավթի արտահանումը. Հասան Ռուհանի
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»