Իրանը վերականգնելու է ԱՄՆ գորգերի արտահանումը
Իրանի գորգերիարդյունաբերության վարչության ղեկավար Համիդ Քարգարը հայտարարելէ, որ 2016 թվականին կվերականգնվի Իրանից Միացյալ Նահանգներ գորգերի արտահանումը, հաղորդում է Mehr գործակալությունը:
Քարգարը նշել է, որ ամերիկացի գործարարների հետաքրքրասիրությունը իրանական գորգերի հանդեպ ցույց է տալիս, որ շուտով դրանց արտահանումը կվերսկսվի:
Գորգերի առևտուրը հնարավոր է դարձել կրկին իրականացնել Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները չեղարկելու արդյունքում: