Փակ հանդիպում՝ Հովիկ Աբրահամյանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ այսօր Աղվերանում նախատեսված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը մի խումբ գործարարների հետ:
Հանդիպումն անցկացվում է փակ ֆորմատով: Թերթի տեղեկություններով՝ նման հանդիպումները անցկացվում են մոտ երկու ամիսը մեկ պարբերականությամբ, և ամեն անգամ հրավիրվում է գործարարների մի առանձին խումբ: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը գործարարներին առաջարկում է առանց կաշկանդվելու բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին և տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, եթե այդպիսիք կան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]