Կովալենկո Շահգալդյանը չի հերքել, որ ինքն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չհերքեց, որ ինքն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը: «Բայց ինչո՞ւ եք զարմացել»,-նման կերպ պատասխանեց նախկին մարզպետը մեր հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ իրեն նշանակելու են վարչապետի խորհրդական: «Եթե կնշանակեն այդ պաշտոնին, կգամ, կաշխատեմ»,-վերջում ասաց մեր զրուցակիցը:
Իսկ մեր հարցին, թե ինչ խորհուրդներ է պատրաստվում տալ ՀՀ վարչապետին, հարցը վրդովվեցրեց նախկին մարզպետին, ով ասաց, թե սադրող հարցերի ինքը չի պատասխանում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։