211652_close_icon
views-count24889 դիտում article-date 19:04 04-07-2016

Շիրակի մարզի 46-ամյա բնակիչը, ով որպես անհայտ կորած որոնվում էր` Արթիկ քաղաքում հայտնաբերվել է կախված

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի նախկին «Ատեկայի» շինություններից մեկի տանիքում տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի և ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը` Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչները`բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տանիքում կախված տղամարդը հանդիսանում էր Շիրակի մարզի Նահապետավան գյուղի բնակիչ, 46-ամյա Արմեն Պետրոսյանը, ով այս տարվա մայիսի 25-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած, ով մայիսի 21-ին Շիրակի մարզի Նահապետավան գյուղի իր տանից դուրս էր եկել և չէր վերադարձել: Փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր